Ալլա Պուգաչովան դեռ պատրաստ չէ բեմ վերադառնալ

Ռուսական էստրադայի թագուհի Ալլա Պուգաչովան դեռ պատրաստ չէ բեմ վերադառնալ։

Յութուբյան Lifestyle Baltic ալիքի հետ զրույցում Պուգաչովան նշել է, որ «քանի դեռ ինչ-որ տեղ ինչ-որ բան կրակում է, թռչունները լռում են»։ «Ես չեմ կարող, ես չեմ կարող հաղթահարել այս արգելքը», – նշել  է երգչուհին:

Նա նշել է, որ 15 տարի է՝ ելույթ չի ունեցել, սակայն չի բացառել, որ կարող է վերադառնալ բեմ։ Երգչուհու խոսքով՝ ինքը դեռ կարողանում է քայլել ու երգել։ «Այնպես որ սիրով, երբ ցանկություն ու ոգեշնչում լինի, կգամ»,- ասել է նա։

Share This