Ալիևը կոչ է արել Ադրբեջանին ցանկացած պահի պատրաստ լինել պատերազմի
Ալիևը կոչ է արել Ադրբեջանին ցանկացած պահի պատրաստ լինել պատերազմի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրը մշտապես պետք է պատրաստ լինի պատերազմի. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները
«Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահին, քանի որ աշխարհում ընթացող գործընթացները զարգանում են այնպես, որ անհնար է կանխատեսել, թե ինչ կլինի վաղը։ Անվտանգության մեր երաշխավորը մենք ենք՝ պետությունը, ժողովուրդը և մեր Զինված ուժերը», – նշել է Ալիևը։
Նա հավելել է, որ Հայաստանի հետ Արցախի 44 օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը իր հատուկ նշանակության ստորաբաժանումների թվաքանակը «հազարավորներով» ավելացրել է։
