Ալիևը գովել է Հայաստանի իշխանություններին <կոմպետենտ վարք դրսևորելու համար>, Արցախում իր ցեղասպանական, բանդիտական գործողություններին ոչ մի կերպ չմիջամտելու, ծպտուն չհանելու համար

Ալիևը գովել է Հայաստանի իշխանություններին <կոմպետենտ վարք դրսևորելու համար>, Արցախում իր ցեղասպանական, բանդիտական գործողություններին ոչ մի կերպ չմիջամտելու, ծպտուն չհանելու համար։ավելի շուտ լուռ համաձայնության համար։ Արդեն տեղեկություններ կան, որ Հաթերք գյուղում սպանված մարդ կա։ Արցախը դարձրեցին կոնցլագեր, մարդկանց տեղահանել են, բայց թույլ չեն տալիս դուրս գալ, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։, լույս չկա, հաց չկա։ Նրանց հավաքել են մի տեղ, որ ինչպես ուզենան հետները վարվեն։ Հարյուրավոր զոհեր ու անհայտ կորածներ։ Ինչ են անում ծնողներն իրենց նահատակված հերոսների հետ, թույլ կտան նրանց հողին հանձնել։ 1915թիվ։ Հայաստանի իշխանությունների կոմպետենտության մասին Ալիևը ևս մեկ գովեստի խոսք կասի Արցախում ցեղասպանությունը լիակատար ավարտի հասցնելուց հետո։
Share This