Ալիևը բողոքել է Արցախի Պաշտպանության Բանակի զինվածության մամարդակից. զենքի արժեքը ընդհանուր առմամբ գնահատելով 5-6 միլիարդ դոլար
Հայկական բանակին արտասահմանից մատակարարված զենքի արժեքը, որը մենք ոչնչացրել կամ որպես ռազմավար գրավել ենք Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի և «հակաահաբեկչական գործողության» ժամանակ, կազմում էր մոտավորապես 5-6 միլիարդ դոլար։ Իհարկե, Հայաստանը գումար չուներ նման քանակությամբ զենք գնելու համար։ Այս ամբողջ զենքը նրանց անվճար տրվել է մեկ նպատակով՝ շարունակել «օկուպացիան», որպեսզի ադրբեջանցիները երբեք «չվերադառնան իրենց նախնիների հողերը», որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չլուծվի խաղաղ ճանապարհով», – ասել է Ալիևը օկուպացված Արցախում։
