Ալեն Սիմոնյանն էլ ուրիշ “դարդ ու ցավ” չունի, թե հատուկ է անում, ուշադրություն գրավելու համար

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կրկին սկանդալների թիրախում է։ Այս անգամ նա Սերժ Սարգսյանի լուսանկարն է հրապարակել Գեորգի Կուտոյանի հուղարկավորության արարողությունից, եւ մակագրել, թե իբր նախագահ Սարգսյանն ասել է, որ իրեն հանգիստ թողնեն։ Ֆեյսբուքահայության արձագանքը բավական բուռն է եղել՝ բացասական իմաստով եւ հաճախակի կերպով աղմկոտ պատմություններում հայտնված ԱԺ փոխխոսնակը կրկին ֆեյսբուքյան “քլնգոցու” կենտրոնում է։ Հարցի բարոյական կողմը մի կողմ թողնելով, թե որքան է պատշաճ հուղարկավորության ժամանակ նման արարքները, անդրադառնալ է պետք քաղաքական կողմին․ Ալեն Սիմոնյանը հենց այնպես է նման բան արել, թե հատուկ կերպով, հասարակության ուշադրությունը գրավելու եւ ասենք անասնապահների մսավաճառների ակցիայից շեղելու համար։ Չէ որ նման սկանդալային ակնբախ քայլերը հատուկ կերպով են արվում եւ քաղաքական տեխնոլոգիաների առումով հատուկ իմաստ ունեն եւ շեղում են հասարակության ուշադրությունը ավելի կարեւոր հարցերից՝ իրենց վրա բեւեռելով։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )