Ալեն Սիմոնյանի հետ զրույցից նեղված` Հովիկ Աղազարյանը փորձել է «ապաստան գտնել» Թագուհի Թովմասյանի մոտ
Իրականում, մեզ ասացին, որ Ալեն Սիմոնյանը շատ կոշտ ձևով է խոսել Աղազարյանի հետ, սպառնալիքներով, ու թույլ չի տվել, որ Աղազարյանը նորմալ արտահայտվի:
Մեր բացառիկ տեղեկություններով` այս հանդիպումից հետո Հովիկ Աղազարյանը Ալեն Սիմոնյանի սպառնալիքներից նեղված` փորձել է «ապաստան գտնել» ընդդիմադիրների ճամբարում և գնացել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի մոտ և պատմել իր գլխին եկածը: Աղազարյանը ներկայացրել է եղելությունը, թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել իր և Ալեն Սիմոնյանի միջև, ինչ սպառնալիքներ է հնչեցրել ԱԺ նախագահն իր հասցեին և հայցել է Թովմասյանի աջակցությունն այս հարցում:
