Ալեն Դելոնի որդին մեղադրել է քրոջը հոր մասին ճշմարտությունը թաքցնելու համար

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի որդին՝ Էնթոնին, քրոջը՝ Անուշկային, մեղադրել է հոր առողջության մասին ճշմարտությունը թաքցնելու համար։ Paris Match ամսագրին տված հարցազրույցում տղամարդը պատմել է, որ քույրն իրեն եւ իրենց եղբորը չի տեղեկացրել, որ 2019-2022 թվականներին արտիստը հինգ կոգնիտիվ թեստ է հանձնել Շվեյցարիայի կլինիկայում եւ չի կարողացել անցնել դրանցից որեւէ մեկը:

Էնթոնի Դելոնը վստահ է, որ այս տեղեկությունը թաքցնելը աստղային հորը հոգեբանորեն խոցելի է դարձրել։ Նա նաեւ պարզաբանել է, որ Անուշկան գործել է իր շահերից ելնելով` ոչինչ չասելով դերասանի առողջական խնդիրների մասին։

Ըստ դերասանի որդու՝ նա արդեն դիմել է ոստիկանություն այս կապակցությամբ, սակայն նրա ներկայացրած հայցը չի հանգեցնում Անուշկա Դելոնի հետագա հետապնդմանը։

Share This