Աիդա Կարապետյանի բաց նամակը՝ Քննչական կոմիտեի նախագահին․ պահանջում է Վեդիի քննիչ Արսեն Սարգսյանի անհապաղ հեռացումը պաշտոնից
Նախապես ներողություն եմ խնդրում, բայց միաժամանակ այս տարօրինակ վարքագիծ ունեցող քննիչի անհապաղ հեռացումն եմ պահանջում։
__________________
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՒ ՈՂՋ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ։
____________________
ՊԱՐՈՆ ՊՈՂՈՍՅԱՆ,
Ուրեմն Ասում եք՝ ՀՀ Քննչական կոմիտեում արդարություն կա՞։
Ձեր քննիչները ընտանիք են խեղաթյուրել։ Ո՞նց կարող է Արարատի մարզի Վեդիի քննչական բաժինը համարվել արդարացված։ Արդարացված չի՛, և վերջ։ Ձեզ և մեզ մի՛ մոլորեցրեք։
Անձամբ ինքս պատասխանատվություն եմ կրում և կրելու եմ իմ խոսքերի համար և գնալու եմ առաջ․ դեռ անելիքներ կան։
1. Տիգրանաշենի դպրոցի ապօրինությունների և փայտի/վառելիքի յուրացման գործի տապալումը․
Տիգրանաշենի դպրոցում տեղի ունեցած ապօրինությունների, փայտի/վառելիքի հնարավոր յուրացումների և չարաշահումների վերաբերյալ քննությունը դիտավորյալ ձձգվում ու փցնվում է։ Ձեր քննիչ Արսեն Սարգսյանի անբարեխիղճ, փնթի և անգործության պատճառով արդեն իսկ երկու դատախազ է աշխատանքից ազատվել։ Հազարավոր բողոքներ կան նրա անգործության վերաբերյալ, էլ չեմ ասում՝ փնթի, ոչ մասնագիտական կազմված փաստաթղթերի մասին, որոնք այսօր ուղիղ դատավորի սեղանին են դրված։ Եթե արդարություն կա, ապա ինչո՞ւ է նման քննիչը դեռ պաշտոնավարում։
2. Ծառայողական/քննչական գաղտնիքի պարբերական ապօրինի արտահոսքը (ՀՀ Քրեական օրենսգրքի 488-րդ հոդված)․
Այս ամենից հետո, Արսեն Սարգսյանը «Աիդա Կարապետյան» անուն-ազգանունը լսելիս մոլորվում է ու խառնվում իրար։ Բայց սա իրեն իրավունք չի տալիս անցնելու օրենքի բոլոր սահմանները։ Հենց իր անվան տակ Քննչական կոմիտեից պարբերաբար՝ ոչ թե մեկ, երկու կամ երեք անգամ, ոչ թե մեկ ամիս, այլ տևական ժամանակ, դուրս են գալիս նախաքննական նյութեր և տեղեկություններ։ Ինքն անձամբ է դրսում երրորդ անձանց տրամադրում այլ քննիչների կողմից քննվող գործերի և քննչական գործողությունների վերաբերյալ տվյալներ, ինչը նախաքննական գաղտնիքի ապօրինի հրապարակում է և քրեորեն պատժելի արարք։
3. Անձնական շահերի բախում և պաշտոնեական դիրքի չարաշահում (ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդված)․
Քննիչ Արսեն Սարգսյանը սերտ անձնական կապերի և խոսակցությունների մեջ է Տիգրանաշենի դպրոցի տնօրենի պաշտոնակատար կոչվածի, հետ, հանդիսանում է նրա ֆեյսբուքյան ընկերը և կապ է պահպանում Messenger-ով ու WhatsApp-ով։ Այս ամենի հետևանքով քննչական գործողությունների մասին տեղեկությունները դարձել են անձնական նամակների քննարկման թեմա։ Սա պաշտոնեական էթիկայի, անաչառության և օրենքի կոպտագույն խախտում է։
ՊԱՐՈՆ ՊՈՂՈՍՅԱՆ, ՊԱՏԱՍԽԱՆԵՔ՝ Ո՞ՐՆ Է ԱՅՍՏԵՂ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ։ Ո՞Վ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԻ։
Արդարություն չկա, և ես շարունակելու եմ բարձրաձայնել այս ամենը։ Տիգրանաշենի դպրոցի գործին, փայտերի ապօրինություններին և Վեդիի քննչական բաժնի գործունեությանը դեռ անդրադարձ լինելու է։
Արդարությո՛ւն եմ պահանջում, արդարության, մաքրություն, պետքա զգամ ։
Անհապաղ այս մարդը (քննիչ Արսեն Սարգսյանը) պետք է ազատվի աշխատանքից և ենթարկվի պատասխանատվության, քանի դեռ այլ իրավական ու հանրային քայլեր չեն ձեռնարկվել։
Աիդա Կարապետյան
(գ․ Տիգրանաշեն)
12 Հոկտեմբերի, 2026 թ․
