<<Ճարպիկները>>ԱԺ կայքից այսօր շուտափույթ հեռացրեցին Արդարադատության նախարարի տիկնոջ պաշտոնի մասին տեղեկատվությունը
Նարեկ Մալյանը գրում է․
Ճարպիկները» ԱԺ կայքից այսօր շուտափույթ հեռացրեցին Արդարադատության նախարարի տիկնոջ պաշտոնի մասին տեղեկատվությունը)))):
Բայց դե իմ ճանկից ու՞ր պիտի պրծնեին: Ներկայացնում եմ տեսանյութ, որը հանդիսանում է ապացույց այն մասին, որ 2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ Արդրադատության նախարարի կինը պաշտոնավարում էր ԱԺ փոխնախագահի գրասենյակում` վճարվելով պետական բյուջեից և միաժամանակ ամուսնու պաշտոնի հետ անհամատեղելի մասնավոր գործունեությամբ էր զբաղվում:
Պարկեշտ և անաչառ իրավապաշտպաններին խնդրում եմ կցել այս տեսանյութը իրավապահ մարմիններին կամ դատարան դիմումին:
#Կռուպցիոն_փունջ
#սորոսի_վաստակներ
