Ադրբեջանցի պատգամավորը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ

Ադրբեջանցի պատգամավորը հասցրել է Հայաստանը համեմատել կապիտուլացված Գերմանիայի հետ և պահանջել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ։

«Այսօր մենք խոսում ենք Հայաստանի Սահմանադրության փոփոխության և հարևան երկրներին տարածքային պահանջներից հրաժարվելու կարևորության մասին», – Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում իր միտքը ձևակերպեց պատգամավոր Թուրալ Գանջալիևը, հաղորդում է ԱՊԱ-ն։ Հիշեցնենք, որ այս կերպարը նախկինում զբաղեցնում էր «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի պաշտոնը՝ այդ պաշտոնին անցնելով անմիջապես Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Պատգամավորը նաև նշել է, որ «Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ այստեղ ֆոբիաներ չպետք է լինեն»։ «Պատերազմից հետո երկրները փոփոխություններ կատարեցին իրենց սահմանադրություններում։ Օրինակ, Գերմանիան և Իտալիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փոփոխեցին իրենց սահմանադրությունը և լքեցին իրենց իրավահաջորդներին: Նույնն արեց Հայաստանի մտերիմ բարեկամ Ֆրանսիան 1947թ.-ին։ Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ»,- ասաց Գանջալիևը։

Share This