Ադրբեջանցի հայտնի երգչուհին ձերբակալվել է խարդախության մեղադրանքով
Ադրբեջանում խարդախության համար ձերբակալվել է երգչուհի Ռաքսանա Իսմայիլովան։
Ադրբեջանում խարդախության համար ձերբակալվել է երգչուհի Ռաքսանա Իսմայիլովան։
Բաքվի Սաբունչիի շրջանում ոստիկանության աշխատակիցները, քաղաքացիների բողոքների հիման վրա, ձերբակալել են 1979 թվականին ծնված երգչուհի Ռագսանա Իսմայիլովային, որը մեղավոր է ճանաչվել խարդախության մեջ։
Ինչպես հայտնել են այդ երկրի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, քննության ընթացքում պարզվել է, որ նա խարդախությամբ երկու տուժածներից յուրացրել է զարդեր՝ ընդհանուր առմամբ 35,000 մանաթի չափով, և 520,000 ԱՄՆ դոլարի չափով կանխիկ գումար։
Փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Ռ. Իսմայիլովան որպես մեղադրյալ ներգրավվել է քննչական գործողությունների մեջ և կալանավորվել 4 ամսով:
