Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը։

Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և անվտանգության հետ կապված հարցեր։

Բացի այդ, քննարկումներ են ծավալվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջեւ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։

Share This