Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի. ՊՆ
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
