«Ադրբեջանը նոր ճանապարհը կառուցում է, որ Բերձորն ու Աղավնոն իրենով անի. նոր Ճանապարհը կառուցելուց հետո՝ կամ մենք ենք մնալու այստեղ, կամ իրենք».Մեծ շենի գյուղապետ
«Ադրբեջանը նոր ճանապարհը կառուցում է, որ Բերձորն ու Աղավնոն իրենով անի. նոր Ճանապարհը կառուցելուց հետո՝ կամ մենք ենք մնալու այստեղ, կամ իրենք».Մեծ շենի գյուղապետ
«Թուրքը հո մեր համար չէ էդ ճամփեն սարքում,նոր ճանապարհը կառուցում են, որ Բերձորն ու Աղավնոն իրենցով անեն, մենք ասել ենք, որ Բերձորի միջանցքը շրջանցող ճանապարհի կառուցման հետևանքով հայկական վերահսկողության տակ մնացած գյուղերը չպետք է հայաթափվեն, հակառակ դեպքում Արցախին անորոշ ապագա է սպասվում։Փաստորեն ստացվում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ կան նաև բանավոր պայմանավորվածություններ, որոնք քիչ-քիչ հայկական կողմը կատարում է:Այսինքն՝Արցախը Հայաստանին միացնող նոր Ճանապարհը կառուցելուց հետո՝ կամ մենք ենք մնալու այստեղ, կամ իրենք: Կառուցվող նոր ճանապարհը, որը համարվում է Բերձորի միջանցքին այլընտրանք անցնում է մեր գյուղի միջով, մենք չգիտենք ինչ է լինելու: Էս պահի դրությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, ռուս խաղաղապահները գյուղի տարածքում են։Ես զինվորական չեմ տեսել, ոնց որ քաղաքացիակն անձինք են, զինված մարդ չկա իրենց կողմից։ Խաղաղապահներն էլ իրենց հետ են։Մեզ ասում են, որ ճանապարհը խաղաղապահներն են հսկելու, ոնց որ Լաչինի միջանցքը, տեսնենք, թե ոնց է լինելու»,-հետ զրույցում պատմում է Շուշիի շրջանի Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:
