Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել եւս 95 հայ զինվորի մարմին
Ադրբեջանական կողմն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստանին է փոխանցել եւս 95 հայ զինծառայողի դի։ Այդ մասին Ambion-news.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։
Մեր հարցին՝ արդյո՞ք վերադարձված մարմինների թիվը Անվտանգության խորհրդի կողմից երեկ հրապարակված զոհվածների եւ անհետ կորածների ընդհանուր թվի մեջ է մտնում, Արամ Թորոսյանն ասաց՝ այո։
