Ադրբեջանական կայքերում կասկածելի տեսանյութ է տարածվել
Ադրբեջանական «Haqqin.az» ռուսալեզու կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ մի աղջիկ ասում է, թե իբր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բռնաբարել են իրեն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերին մասնակցելու համար։ Այս մասին գրում է FIP – Փաստերի ստուգման հարթակը։
Այդ տեսանյութը ուղեկցող երկար տեքստը հրապարակվել է ոչ միայն ադրբեջանական այս կայքում, այլ նաև տարածվել է նույն կայքի տելեգրամյան ալիքով, ինչպես նաև «Цицак/Ծիծակ», «Արցախ 44 և» ռուսալեզու հայկական տելեգրամյան ալիքներով։
Տեսանյութում մի աղջիկ, որը ներկայանում է Արփինե անունով, ասում է, որ «հուլիսի 13-ին Երևանում մասնակցել է հանրահավաքի, որից հետո բերման է ենթարկվել ու տեղափոխվել է Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ բաժանմունք։ Այստեղ ըստ նրա, իրեն բռնության են ենթարկել, կոտրել մատները, այնուհետև՝ բռնաբարել»։
