ԱԱԾ-Ն ԳԻՏԻ՝ ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մենք հիմա գտնվում ենք մի շենքի դիմաց, որի ներսում տիրապետում են Հայաստանում առկա ամենաճշգրիտ տեղեկատվությանը։ Նրանք հստակ տիրապետում են բոլոր այն տեղեկատվություններին, որոնք վերաբերվում են թե սահմանին, թե երկրի ներսում տեղի ունեցողին։ Սա այն կառույցն է, որը գիտի, թե ինչ է տեղի ունեցել 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, գիտեն,թե ինչ որակի ու ովքեր են եկել Հայաստանում իշխանության , տեղյակ է՝ ինչ է ունեցել 44-օրյա պատերազմի օրերին, տեղյակ է, թե ինչ է տեղի ունենում հիմա՝ պատերազմից հետո։ Այս մասին քիչ առաջ ԱԱԾ շենքի դիմաց հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Դիմադրություն» շարժման անդամները, հիշեցնենք, ՔՊ գրասենյակի ու ոստիկանության շենքի մոտ ակցիա իրականացնելու հետո եկել են նաև ԱԱԾ շենքի մոտ։
«Իրականում սա այն կառույցն է, ում ևս պատերազմը չի շրջանցել։ Այն կառույցը, որը հստակ տիրապետում է, թե ինչ վիճակի է հասել Հայաստանի Հանրապետությունը այսպիսի կրավորական կեցվածք իհարկե չպիտի ընդուներ։ ԱԱԾ ներկայացուցիչները պիտի մշտապես հիշեն, թե ինչ է տեղի ունեցել իրենց գործընկեր կառույցների հետ։ Այս կառույցը իրականում կրկնակի պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված իրավիճակի համար։ Այստեղ ցանկացած ծառայողը ամեն անգամ պիտի հիշի, որ ինքը առաջնահերթ ծառայում է ՀՀ-ին, Արցախին։ Դուք համազգեստ կրող մարդիկ եք, դուք պարտավոր եք հավատարիմ լինել դրան, ՀՀ-ին ու Արցախին։ Մեզ տանում են դեպի անդունդը, դուք հետո ախր չեք ներելու ինքներդ ձեզ, որովհետև շատ լավ տիրապետելով ամեն ինչին դեռ շարունակում ենք ծառայություններ մատուցել այս իշխանություններին»,- հավելեց Աբրահամյանը։
