В12 վիտամինի պակասը սպառնում է կոգնիտիվ խանգարումներով

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ առողջ տարեցները, որոնց օրգանիզմում վիտամին B12-ի մակարդակը ցածր է, ավելի հավանական է, որ ունենան նյարդաբանական եւ կոգնիտիվ խանգարման նշաններ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Neurology (ANeuro) ամսագրում:

Վիտամին B12-ն անհրաժեշտ է ԴՆԹ-ի, արյան կարմիր մարմինների եւ նյարդային հյուսվածքի սինթեզի համար։ Սովորաբար դրա պակասը հանգեցնում է սակավարյունության, որը բնութագրվում է արյունաստեղծման խանգարմամբ, սակայն հետեւանքները չեն սահմանափակվում միայն այս պաթոլոգիայով։

231 տարեցների (միջին տարիքը 71) սննդակարգի եւ առողջության տվյալների վերլուծությունը պարզել է, որ վիտամին B12-ի ցածր մակարդակները կապված են մշակման ավելի դանդաղ արագության եւ ուղեղի ավելի մեծ վնասների հետ: Այս արդյունքները ցույց են տվել նյարդաբանական եւ կոգնիտիվ խանգարման սկիզբն այն սուբյեկտների մոտ, որոնք չեն ունեցել դեմենցիա հիվանդության պատմության մեջ:

Գիտնականները նշել են, որ ուղեղի ֆունկցիայի խանգարումներ են նկատվել ոչ թե B12 վիտամինի ակնհայտ դեֆիցիտի դեպքում, այլ այն ժամանակ, երբ արժեքները նվազել են նորմալ սահմաններում։

Հետազոտողների կարծիքով՝ բացահայտումները կարող են հիմք հանդիսանալ տարեցների առողջության պահպանմանն ուղղված բուժական ռազմավարությունների վերանայման համար։

Գիտնականները նաեւ հիշեցրել են, որ օրգանիզմը B12 վիտամինով հագեցնելու համար պետք չէ սկսել հավելումներ ընդունելուց։ Այս նյութի լավագույն բնական աղբյուրներն են միսը (տավարի, խոզի, ոչխարի միս), ձուկը (սաղմոն, թունա, իշխան), կաթնամթերքը (կաթ, պանիր, մածուն) եւ ձուն։

Վիտամին B12-ով հարստացված բուսական մթերքները, ինչպիսին են հացահատիկները, սննդային խմորիչը եւ բուսական հիմքով կաթի փոխարինիչները, նույնպես կարող են օգտակար լինել բուսակերների եւ վեգանների համար:

Share This