<<Զվարթնոց>> օդանավակայան տանող ճանապարհը փակած քաղաքացիներից բերման է ենթարկվել 7 անձ

Փարաքար համայնքում այսօր՝ դեկտեմբերի 23–ին, «Զվարթնոց» օդանավակայան  տանող ճանապարհը փակած  քաղաքացիներից բերման է ենթարկվել 7 անձ՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Այս մասին  հայտնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։

Նշենք, որ այսօր Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները փակել էին «Զվարթնոց» տանող ճանապարհը, քանի որ մի քանի ժամ է՝ նորընտիր համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին եւ ավագանու մյուս անդամներին թույլ չեն տվել մտնել  համայնքապետարանի շենք, ինչից հետո էլ Վոլոդյա Գրիգորյանի համակիրները ստիպված դիմել էին այդ քայլին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )