Տեսնես շահերի ի՞նչ համընկնում կա, որ ԲՀԿ-ն փաստացի խանգարեց.Լիաննա Մանուկյան բոլոր կողմերին

Չէ՞ լուրջ։
Այդ ինչպե՞ս է լինում, որ մենք իրական գործով ու բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկած ԲՀԿ-ն ստատուս չգրելով գործ էր անում դժգոհ էիք, իսկ ես միայն Ձեր ստատուսներն եմ տեսնում։
Ռադիկալ ընդդիմություն սա՞ նկատի ունեիք։
Երբ երկրի ոչ բարով ի պաշտոնե Վարչապետ Նիկոլը, իր հերթական ցնդաբանության հասնող հայտարարություն արեց (որի մասին առանձին կխոսեմ) կարծում եք, որ ձեր «Արցախը եղել է, կա ու մնալու է հայկական» գրառումներով հանձնած Արցախն եք հետ բերելու թե՞ Նիկոլին եք պաշտոնից հանելու։ Սրանք երկու կարեւոր այն թեզերն են, որոնց վրա հենված է եղել ձեր բոլոր ելույթները պաշտոնի հասնելու համար։
Ռադիկալ ընդդիմության վերաբերյալ մեր պատկերացումները բավականին այլ են։
Իհարկե հաճախ ես ընդդիմության քայլերի մասին չեմ խոսում իշխանության ջրաղացին ջուր չլցնելու համար, բայց մի հարց տամ։
ԲՀԿ-ն թե’ իշխանության կողմից էր մշտական գրոհների կիզակետում եւ թե’ ընդդիմության։
Տեսնես այդ ինչպե՞ս է լինում ու որտե՞ղ է թաղված աղվեսի գլուխը։
Տեսնես շահերի ի՞նչ համընկնում կա, որ ԲՀԿ-ն փաստացի խանգարեց բոլոր կողմերին, այն դեպքում երբ ԲՀԿ-ի ռեալ աշխատանքն ենք տեսել միշտ եւ սա որպես անհատ այլ ոչ կուսակցական։