Վին վերադարձել է Կիև

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Վին (սարսափ-խմբ․) վերադարձել է Կիև»՝ խոսելով Կիևի Պեչերսկի Լավրայի մոտակայքում գտնվող քարանձավների գրավման մասին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Դիվանագետն այս հարցի վերաբերյալ այլ մեկնաբանություն չի տվել։

Ավելի վաղ Ուղղափառ լրագրողների միությունը (UOJ) Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ Ուկրաինայի մայրաքաղաքում սկսվել է Կիևի Պեչերսկի Լավրայի մոտակայքում գտնվող քարանձավների գրավումը։ Ալիքի տվյալներով՝ իրավապահներն արդեն մտել են վանք, իսկ արգելոցի աշխատակիցներից մեկը կտրող գործիքով է եղել։

Share This