Սեղանի ընտրությունը

Նախ սեղանն ընտրելիս պետք է հաշվի առնել նրա լայնությունը: Նեղ սեղանը ձևավորման համար փոքր մակերես է ունենում: Օվալ և կլոր սեղանների շուրջ ավել շատ մարդ է տեղավորվում, բացի այդ շփումը հեշտանում է: Սպասքի քանակը և դիրքը կախված է նրանից, մատուցվելու է նախաճաշ, ճաշ, ընթրիք, սեղանը առօրյա է թե տոնական: Ներկայացված է ամենաբարդ սպասքավորման տարբերակներից մեկը.1. Կարագի դանակ 2. Ափսե կարագի և հացի համար 3. Գդալ առաջին ուտեստի համար 4. Ծովամթերքի կամ սառը ուտեստների պատառաքաղ 5. Ծովամթերքի դանակ 6.Մսի և աղցանների դանակ 7. Սեղանի դանակ 8. Դեկորատիվ ափսե 9. Ապուրի ափսե 10.Քաղցրավենիքի գդալ 11. Քաղցրավենիքի պատառաքաղ 12. Ջրի բաժակ 13. Շամպայնի բաժակ 14. Գինու գավաթ 15. Սպիտակ գինու գավաթ

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )