Չգաք նորից հարցնեք, իսկ ՊՆ ի՞նչ է անում … Չգիտեմ… Սոֆյա Հովսեփյան

Նախնական կարիքներն է 50տ ցեմենտ և 3000մ ամրան (արմատուրա):
Այսօր եմ գրում, քանի որ գիտեմ շատերը նվերներ են անում, ինձ համար նվերը զինվորի անվտանգությունն է: Եթե կան մարդիկ, որ պատրաստ են միանալու ասեք…
Գումարը կամաց – կամաց սկսենք հավաքել , որ ապրիլ ամսին ունենանք ամբողջական մասը: Հենց պատրաստակամություն ունենաք կասեմ նաև գումարը ինչպես փոխանցեք և ու՞ր…
Ավելի ճիշտ տարբերակ է նաև , այսօր մի հատ տարրա վերցնեք և ամեն օր 100 դրամանոց առանձնացեք. արդեն ապրիլ ամսին այդ գումարը փոխանցեք ցեմենտի ու ամրանի համար :
Հույս ունեմ ասածս տարբերակը շատ արդյունավետ է և փոքրիկ ներդրումներով չեք զգա պակասը: ես երեկ արդեն սկսել եմ և այս պահին ամեն օր 200դրամ եմ հավաքում, իսկ հունվարից կդարձնեմ 500դրամ
Սա նաև մաչտահրավեր է, հավատացնում եմ ծանր չէ և ավելին չեք զգալու, թե ինչպես եք հավաքում էդ գումարը և աջակցում երկրի սահմանները ամրացնելուն: Ո՞վ կարող է այս առաջարկս իր համար նպատակ սահմանի և այսօրևեթ իրականացնի….
Միացեք, տարածեք , բայց նաև ինձ նշեք , որ հետո հասկանամ ,թե քանի՞ մարդ ընդունեց առաջարկս …
Հա, չգաք նորից հարցնեք, իսկ ՊՆ ի՞նչ է անում … Չգիտեմ…
Բարի լույս …