Շնորհավոր քո լուռ տոնն իմ շարմաղ քաղաք

Ես չեմ բարձրաձայնի,թե քեզ սիրում եմ։Դրա կարիքը չունեմ`գիտի երկինքն ու երկիրը։
Ես քեզ զգում եմ իմ ողջ զգայական աշխարհով,բայց միշտ արցունքոտ,մեկը`դարդերիդ համար,իսկ շատը`ուրախության,հպարտության, քեզնով ապրելու,ներշնչվելու համար։
Դու հեթանոս ես և ժամանակակից։
Դու հատուկ բուրմունք ունես,քո ասեղնագործ քարերն երգում են,խոսում։
Դու պարուրված ես Իսահակյանի Ալագյազի մանիներով,Շիրազի խելահեղ սիրով,Մհերի անզուգական խաղով,Շերամի`սիրուններ միք նեղենա որ, ես իմ Գյումրին եմ գովում…
Գովական քաղաք մի մտահոգվի,որ դու երկրորդն ես։
Երևանը մայրաքաղաք է,իսկ դու քաղաք,քո նիստ ու կացով,յոլ ու ղայդով,քո հյուրասեր օջախներով և յուրահատուկ արվեստով։
Օրդ շնորհավոր,ուրախ եմ որ դու հուսալի ձեռքերում ես,քաղաքապետն ամեն ինչ անում է,որ էլ ավելի շքեղանաս,ով մտնի քաղաք,բերանը բաց թող գնա,դու մնա միակն ու անզուգականը,իսկ ձախորդ օրերը ձմռան նման գուգան ու կերթան…
Քո Հասմիկ Կիրակոայան

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )