Մի փնտրեք բարոյականություն այնտեղ, որտեղ այն ի սկզբանե չի եղել.. Վահե Տեր-Մինասյանի գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել

{“source_sid”:”93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1605203082688″,”subsource”:”done_button”,”uid”:”93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1605202943814″,”source”:”other”,”origin”:”unknown”}

Վահե Տեր-Մինասյանը գրում է. Մի փնտրեք բարոյականություն այնտեղ, որտեղ այն ի սկզբանե լինել չի կարող։

Հերթական անգամ համոզվեցի, Չի կարող բարոյականություն լինել քաղաքական դաշտում, որովհետև յուրաքանչյուր կուսակցության ստեղծման հիմքում ընկած է իշխանության հասնելը։

Խոսքը բացարձակ չի վերաբերում բացառապես մեր երկրին՝ այդպես եղել է ու կա ողջ աշխարհում։ Յուրաքանչյուր կուսակցություն միշտ էլ առիթ ու հարմար պահ է փնտրում իր գերնպատակին՝ իշխանության հասնելու համար։ Իշխանության հասածն էլ միանշանակ նույն կերպ փորձում է այն պահպանել։

Անկախ նրանից, որ հայրենիք ենք կորցրել, որ առնվազն 100-ավոր ընտանիքներ դեռ իրենց երեխաների մարմիներն անգամ դեռ չեն գտել, որ դեռ 1000-ավոր զինվորներ պետք է երկար բուժումներ անցնեն ու շատերը՝ հաշմանդամ մնան։

Անբարոյականություն է ՀՀ-ուն էսքան «կուսակցություն» ունենալը։ Անբարոյականություն է մեր փոքր երկրում էսքան պաշտոնի ձգտողներ ունենալը։

Անբարոյականություն է իրար միս պոկելը, երբ զինվորի թափված արունը դեռ չի սառել։ Անբարոյականություն է մարդկանց ծանրագույն վիշտն ու էմոցիաներն օգտագործելը։ և սա անում են բոլորը։

Քաղաքականությունն իսկապես ինքնին անբարոյականություն է։ Մնայունը միմիայն հայրենիքն է։ Մի թողեք որ Ձեզ, Ձեր հույզերը և Ձեր երազանքները օգտագործեն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )