Հրապարակի շքեղության 10 տոկոսը անգամ չի հաջողվել օգտագործել

Երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վառեց հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կամ, ինչպես ինքը նշեց, վառեց գլխավոր տոնածառը: Բարեբախտաբար Մարությանի վառելուց տոնածառը չայրվեց, և մենք չկորցրինք այդ թանկարժեք, բայց ճաշակի ու շքեղության առումով խիստ վիճահարույց տոնածառը: Այս տարի նոր տոնածառից բացի քաղաքապետարանը նաև նոր, ճոխ` մի քանի հարյուր միլիոն դրամ արժողությամբ տոնական զարադարանք է ապահովել քաղաքի համար, ինչը դարձյալ ոչ միանշանակ է ընդունվել հանրության կողմից` արժանանալով քննադատությունների:
Ու թեպետ ոմանք կարծում են, որ զարդարանքի գեղեցիկ է և արժե այն գումարին, որը ծախսվել է, սակայն կան նաև այնպիսիք, որոնք բնավ էլ ննախադեպ ճոխ ու շքեղ չեն համարում Հրապարակի ու մայրաքաղաքի տոնական ձևավորումը:
Ահավասիկ, օգտատերերից Վրույք Քոչարյանն իր ֆեյսբուքյան Էրում անդրադառնալով այդ թեմային, գրել է.«Չեմ ուզում թերագնահատեմ քաղաքային իշխանության ջանքերը, բայց պիտի ասեմ որ Հանրապետության հրապարակի շքեղության 10 տոկոսը անգամ չի հաջողվել օգտագործել, որը անկասկած որպես ընդհանուր կոմպոզիցիա աշխարհի լավագույններից մեկնա, իսկ այ որպես ամանորյա հրապարակ, այն էլ էդքան սպասեցնելուց հետո հաստատ անգամ տարածաշրջանի մաշտաբով լավագույնը չի, խոսքիս հավաստիությունը ճշտելու համար ուղակի վաղը գնացեք Վանաձորի Հայքի հրապարակ։Եթե հեղափոխության տրամաբանությամբ նայենք, ապա ճաշակային ու էսթետիկան առումով ինչ որ շոշափելի փոփոխություն չկա, էնպիսի տպավորությունա որ վիզ եք դրել Գագա Ամատունի արած դիզայններից շատ չտարվերվեք, որ էդ ֆոնին չխամրի իրա արածը հանկարծ։Հարցը նաև ծաղսած գումարի մեջ չի, ինձ համար ավելի հաճելի կլինի որ տեսնեմ 3 անգամ ավելի գումար են ծաղսել, բայց վերջում ստացել են էնպիսի միջավայր, որ ցանկացած զբոսաշրջիկ մի պահ կցանկանար էդտեղ հայտնվել ու իրականացնել իր ամանորյա երազանքը, իսկ մեր հրապարակի շքեղությունը վստահաբար ասում եմ, որ թույլա տալիս, ինչը էս անգամ էլ անտեսվեց։Հուսամ հաջորդ տարի գոնե էս թերությունները շտկողը կհայտնվի, իսկ լայվերի միջոցով համերգային ծրագրում տեսած երգացանկի մասին ավելի լավա բան չասեմ, երևի հասկացաք»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )