ՀՀ կառավարության անդամները, հրաժարական ներկայացնելով, կարող են կանխել վերահաս քաղաքացիական պատերազմը. Արցախի նախկին վարչապետ

ՀՀ կառավարության անդամները, հրաժարական ներկայացնելով, կարող են կանխել վերահաս քաղաքացիական պատերազմը, որը կործանարար կլինի մեր երկրի, պետականության, ժողովրդի համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

«Անկախ նրանից` ՀՀ կառավարության անդամները տեղյակ են եղել վարչապետի կողմից կապիտուլյացիայի մասին հայտարարությունը ստորագրելու մտադրության մասին, թե հետո են իմացել, ինչպես Նախագահը, կառավարությունը պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվեց այս 2,5 տարում։ Կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին դեռ խոսվելու է, ու ոչ միայն։

Սակայն այսօր կառավարության անդամները, հրաժարական ներկայացնելով, կարող են կանխել վերահաս քաղաքացիական պատերազմը, որը կործանարար կլինի մեր երկրի, պետականության, ժողովրդի համար։
Կոչ եմ անում կառավարության անդամներին անհապաղ հայտարարել ձեր հրաժականների մասին, չկիսելով վարչապետի արկածախնդիր հայտարարությունները, կանխելով երկրում ազգակործան քաղաքացիական պատերազմը»,- գրել է Դանիելյանը

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել.

Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։

Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

Հպարտ եմ ձեզանով»:

Վարչապետի այս գրառումից հետո աշխատանքից ազատման դիմում գրելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքելու մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը, պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ հայտնեց` եթե իշխող խմբակցությունն անհապաղ քայլեր չձեռնարկի, ինքը ևս վայր կդնի մանդատը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ հայտնել է, որ վարչապետի գրառումը քննադատած իշխանական պատգամավորներից մեկն իրեն է դիմել` պնդելով, որ կյանքից զրկելուն ուղղված սպառնալիքներ է ստանում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )