Հեղափոխության հետևանքները գնալով դառնալու են ավելի այլանդակ. Վահե Հովհաննիսյան
Հեղափոխությունը վերջացել է, մնացել են միայն հեղափոխության հետևանքները և այլանդակությունները, եւ այդ այլանդակությունները դառնալու են ավելի այլանդակ։ Այս մասին «2022 թվական՝ Հայաստան․ լինել, թե չլինել» քննարկման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանին բոլորը խրախուսում են գնալ զիջումների. «Եթե իմ նշած երկու բնութագրիչները չեն փոխվում, մենք ունենալու ենք շատ տխուր հեռանկար, պատկերավոր ասած, մենք Երևան-Իգդիր մայրուղում թուրքական հետաքրքրություններ սպասարկող միավոր ենք դառնալու:
Պրոբլեմների հիմքում այն է, որ Հայաստանը չի մտնում հետպատերազմյան փուլ: Պատերազմից հետո մենք պետք է աշատ արագ անցնենք ներքին փոփոխությունների՝ պետք է փոխենք ներքին օրակարգը, ներքին կառուցվածքը և ներքին մթնոլորտը: Մենք այդ երեքը չենք արել: Մենք չփոխեցինք իշխանություններին, չփոխեցինք ներքին օրակարգը: Մեր շուրջը բոլորը գիտեն ինչ են ուզում, բացի մեզնից: Սա աննորմալ ու վտանգավոր երևույթ է: