Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք

Դեկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 126 դեպք, որոնցից 329 576-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5119 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:

Այսպիսով` երեկ կատարվել է 6885 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք: Ունենք 295 առողջացած,15 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7936 մահվան դեպք է արձանագրվել:

Մեկ օրում Հայաստանում մահացել է 16 կորոնավարակակիր:

Ընդհանուր կատարվել է 2 516 680 թեստավորում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )