Իսկ ով է ասել, որ տաք թեյն օգտակար է բարձր ջերմության դեպքում․ գիտական այլ կարծիք
Այն, որ տաք թեյն օգտակար է բարձր ջերմության դեպքում, ըստ դիետոլոգ Ելենա Սոլոմատինի, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը եւ այստեղ պարզապես գործ ունենք միֆի հետ։ Այս մասին նա ասել է «Вечерняя Москва»-ի հետ զրույցում։ Մասնագետի խոսքով, տաք թեյը կարող է, ընդհակառակը, բացասաբար ազդել ջերմող հիվանդի վիճակի վրա։ Բացի այդ, դիետոլոգը ասել է, որ այն մարդիկ, ովքեր ունեն հիպերտոնիա, աթերոսկլերոզ կամ անքնություն, պետք է հրաժարվեն սեւ թեյից։ Հատկապես արգելքը վերաբերում է օրվա երկրորդ կեսին այն օգտագործելուն։ Միաժամանակ նաեւ թեյի օգտագործումը պետք է սահմանափակեն այն մարդիկ, ովքեր ունեն ստամոքսի խոց կամ տասներկումատնյա աղիքի խոց, քանի որ տաք թեյը կարող է այրել լորձաթաղանքն ու առաջացնել խանգարումներ աղեստամոքսային տրակտում։