Իսկ իրավապահներն ու դատական համակարգը արդյոք պատվեր ընդունող կառույցի չեն վերածվել Փաշինյանի համար
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին՝ «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել եւ անդրադարձել Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործին։ Նա մասնավորապես ասել է․ «Դուք տեղյակ եք, որ օրեր առաջ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին, ըստ էության, կոռուպցիոն գործով։ Ինձ զարմացրին դրա հետ կապված որոշ արձագանքներ։ Ասում են՝ «այ, էս ինչ զավեշտ է, Սերժ Սարգսյանին 400 մլն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել։ Ես հասկանում եմ, որ կան մարդիկ ՀՀ-ում, որ կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են, ինչպես համերգ հեռուստադիտողների հայտերով, երբ վարչապետի կողմից հայտ է ներկայացվում, որ Սերժ Սարգսյանի նկատմամաբ քրեական գործ հարուցվի 400 մլն դրամի սահմաններում։ Էս տրամաբանությամբ բխում է հաջորդ հարցը, թե ինչո՞ւ ես պատվիրել 400 մլն դրամանոց, այլ ոչ թե, ասենք, 4 միլիարդ դրամանոց։ Կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի այս ընկալումը, իմ կարծիքով, մեկը մյուսի շարունակությունն է։ Այսինքն՝ ըստ էության գործ ունենք նույն ծագման հետ, թե ինչպես է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարը»։ Ասում են, երբեմն երբեմն մարդն ակամա ինքնախոստովանանքներ է անում։ Հիմա նույն բանն արել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Սկսած Յուրի Խաչատուրովից մինչեւ Սերժ Սարգսյան, իրավապահ համակարգն ու դատական համակարգը հենց այդ երաժշտական պատվեր ընդունողներն են եղել բայց Փաշինյանի համար, որոնք արագորեն ինչ որ բան են գտել ու գործեր կարել քաղաքականապես ոչ նպատակահարմար մարդկանց վրա՝ առավել կամ պակաս չափով հաջողելով դրանում։ Էլ երաժշտական պատվերը ինչ տեսք է ունենում երբ սպառնում են դատավորներին, փակում են դատարանների դռները, որպեսզի պատվերը փորձ անեն կատարել տալ, կամ էլ պատվերը ոնց կարող է լինել, երբ ողջ պետական համակարգը նստած էր Հրայր Թովմասյան չեզոքացնելու վրա, մինչեւ Բուքիոիոյի հայտարարությունը։ Բա հիմա ով է գանգատվում պատվերից ու ինչու։ Նույնն էլ Սերժ Սարգսյանի գործն է։ Ղարաբաղյան հարցում հնարավոր նահանջների ֆոնին բոլորին էր հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի խաղաքարտն էլ է խաղարկվելու։