Թուրքիայի և Ադրբեջանի հետ քո սիրախաղը չպարտադրե՛ս մեզ. Սոֆյա Հովսեփյանը՝ Փաշինյանին

Թուրքիայի և Ադրբեջանի հետ քո սիրախաղը չպարտադրե՛ս մեզ. այս մասին հայտարարեց Սոֆյա Հովսեփյանը՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած Ազատագրական շարժման հանրահավաքին:

Հիշեցնենք, որ Ազատագրական շարժումը նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և Վազգեն Պետրոսյանը: Շարժմանը միացել են տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ և կազմակերպություններ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարժման հիմնադիրներից Նաիրի Հոխիկյանը տարածել էր մեկնարկած Ազատագրական շարժման նպատակը, որը ներկայացնում ենք ստորև. 

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

– կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

– թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

– պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է’ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ»։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսագրության մեջ.                                                                       https://www.youtube.com/watch?v=tNrJoyu7Huk&feature=emb_imp_woyt

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )