Երբ է զոհվելու Արայիկ Հարությունյանը․ ու՞ր մնաց եղբորդ տված խոստումը
Հայաստանի և Արցախի գործող իշխանությունները պնդերեսության մաստեր կլաս ցույց տվեցին աշխարհին։ Իրենց մեղքով արձանագրված խայտառակ պարտությունը, հազարավոր զոհերն ու մեկ տասնյակի հասնող վիրավորները, հայրենիքի մեծ մասի կորուստը և Հայաստանի անվտանգության խաթարումը նրանք պատճառ չհամարեցին, որպեսզի հրաժարական տային։
Եթե Նիկոլ Փաշինյանի դեպքում շատ բան հասկանալի է և իրենից այլ բան սպասել չէր կարելի, ապա այլ է Արայիկ Հարությունյանի պարագան։ Նախ նա 2020 թվականի մայիսի 21-ին երդվել է, որ կպահպանի Արցախի տարածքային ամբողջականությունը։ Այսօր իր նախագահության ընթացքում Արցախը կորցրեց իր տարածքների ավելի քան 80 տոկոսը ու միայն այս փաստը բավարար էր, որպեսզի նա հեռանա պաշտոնից, եթե իհարկե չունենար այնքան քաջություն, որպեսզի վերջ տա իր անիմաստ գոյությանը (սա իհարկե լավ է, քանի որ ինքնասպանությունն ամեն դեպքում խրախուսելի չէ)։
Եթե Արայիկ Հարությունյանը համաձայն չէ օրենքով ստանձնած պարտավորությունների չիրականացման համար հեռանալ, ապա պետք է հիշեցնել իրեն իր տված բարոյական երդման մասին։ 2020 թվականի մայիսի 21-ի իր ելույթում Արայիկ Հարությունյանը հանրայնացրեց իր և իր ավագ եղբոր (եղբայրը զոհվել է հանուն Արցախի ազատագրման) երդումը․ «Հաճախակի ենք երդում տալիս, հաճախակի ենք երդում տվել, ուզում եմ իմ մի երդման մասին խոսել, որը տվել եմ 1988 թվականի փետրվարի 13-ին զոհված եղբորս: Մեծ եղբայրս՝ Արմենը այստեղ է: Սամվելը ինձնից մեծ էր երեք տարով: Սկսվում է շարժումը եւ փետրվարի 13-ին դիմում է իր փոքր եղբորը՝ պատրա՞ստ ես զոհվելու հանուն հայրենիքի: Պատասխանում եմ՝ այո: Նա երդումը պահեց, իմ երդումը դեռ մնում է»,- հուզմունքը մի կերպ զսպելով ասել էր Հարությունյանը։
Հիմա եթե հավատանք, որ Հարութնյանը չի կեղծել, երբ եղբորը երդում էր տալիս, ապա հետաքրքիր էր, թե էլ երբ է պատարստվում նա զոհվել հանուն Արցախի, եթե ոչ իր իսկ կողմից հայրենական անվանված այս պատերազմում։ Ու ստացվում է, որ Արայիկ Հարությունյանը ոչ միայն դրժել է իր նախագահական երդումը, այլ նաև իր հերոս եղբորը տված բարոյական երդումը։
Հ․Գ․ Ու այստեղ շահարկում չկա, այստեղ կա չոր արձանագրում, որ մենք գործ ունենք բարոյական և մարդկային արժեքներից հեռու մեկի հետ, ով արժանի չի անգամ սեփական եղբոր գերեզմանին ծաղիկ դնելուն։