Գուցե և ճիշտ եք, գուցե և քաղաքական մրցույթ է.Սոֆյա Հովսեփյան

Գուցե և ճիշտ եք, գուցե և քաղաքական մրցույթ է, հնարավոր է նաև, որ ադրբեջանը հաջորդ տարի մեր մոտ հաղթի, քանի որ ինչպես պնդում եք՝ քաղաքական է …
Իհարկե՛, դա լավ չի, բայց …
Ախր դուք կարծում եք էս երեխան տեղյա՞կ է էդ քաղաքական խառնաշփոթից կամ գիտի՞, թե ի՞նչ ասել է թուրքի հետ հարաբերություններ: Վստա՞հ եք, որ ճանաչում է սիմվոլներ ու նշաններ: Միթե՞ մինչև հիմա չեք հասկացել, որ ամեն մեկս ակամայից էս ծրագրի մասն ենք կազմում ու ոչ էլ կարողանում ենք կողմնորոշվել, թե էլի ո՞ր հատվածում մեզ օգտագործեցին:
Եթե մենք չենք կարող էդքանը կանխել, էս երեխան ի՞նչ իմանա, որ մենք մեծերս այնքան էլ բարի չենք ու իր նվիրումով, ոգևորված հաղթանակն անգամ , պետք է փչացնենք, պետք է զրոյացնենք, ավելին ՝ 14 տարեկան դեռահաս աղջնակին էլ մեղադրենք աշխարհաքաղաքական քաոսի ստեղծման մեջ…
Ասածս ի՞նչ է . էդ երեխային հանգիստ թողե՛ք, շնորհակալ եղե՛ք ու անցե՛ք գործի, որ էս քաոսը ստեղծողների ձեռքը բռնեք, ոչ թե 14 տարեկան երեխայի դեմքի նախշերը քննարկեք …
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )