Բրեգովիչի ամանորյա համերգի հոնորարը 65 հազար եվրո է. Տիգրան Վիրաբյան
Դեկտեմբերի 21-ին, 20։00- ին տոնական լույսերի վառման արարողությունը կլինի հայաֆիկացված, համաշխարհային ամանորյա հիթերով, որի վրա մեծ խումբ է աշխատում։
«Այս ձևաչափը կլինի շատ հետաքրքիր, քանի որ հանդիսատեսը հնարավորություն կունենա հայ էստրադայի աստղերին տեսնել ոչ միայն որպես երգիչ, այլ նաև մյուզիքլի արտիսիտի կերպարում։ Սա կլինի բովանդակային բարձրակարգ միջոցառում։ Լույսերի վառման արարողությունից հետո կլինի ամանորյա տոնական մարկետի բացումը, որը կշարունակվի մինչև հունվարի 13-ը։ Մենք կարծում ենք, որ ամանորյա միջոցառումները չեն կարող լինել զուտ մեկ-երկու տոնական համերգ, հետո լինի զուտ եղևնու մոտ նկարվել։ Պետք է այնպես անել, որ ամեն օր լինի հետաքրքիր միջոցառում։ Արդեն մեկ ամսից ավել քննարկվում է, թե ինչու դեկտեմբերի 31-ին պիտի երգի Գորան Բրեգովիչը, այլ ոչ հայ աստղ։ Պետք է նշեմ, որ 20։00- ից հայ արտիստները կներկայացնեն իրենց լավագույն ստեղծագործություները, պրեմիերա կունենան Գարի Պապոյանն ու Սոնան, մինչև 23։45 հետաքրքիր համերգային ծրագիր կունենանք։ Ապա ուղիղ եթերում հանրապետության հրապարակից կլինի Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որին կհաջորդի Գորան Բրեգովիչը, համերգը կշարունակվի մինչև լուսաբաց»,-նշեց Վիրաբյանը։
«Քաղաքապետարանի ծախսերը վերջին 2 տարիներին որևէ կերպ չեն ավելացրել։ Ես պիտի խոսեմ փաստերով՝ 2017 թվականին 199 մլն 46 հազար դրամ է կազմել, այնուհետև՝ 2018թ․ 67 մլն 860 հազար դրամ և 2019 թվականին 158 մլն 512 հազար դրամ»։