Բաքուն ամեն կերպ առաջ է մղում իր շահերը
Ադրբեջանում մեկնարկել է թյուրքալեզու երկրների պառլամենտական ասամբլեան։ Ասամբելայի աշխատանքներին մասնակցում է նաեւ Թուրքիայի պառլամենտի նախագահը։ Վերջինս արդեն ելույթ է ունեցել, իր խոսքում անդրադարձել նաեւ Ղարաբաղյան հակամարտության թեմային, ափսոսանք հայտնել, որ «ադրբեջանական հաղերը օկուպացված են» եւ հավաստիացրել, որ այս հարցում Անկարան Բաքվի կողքին է։ Ակնհայտ է, որ Բաքուն փորձում է ներկայանալ համաթյուրքական կենտրոն եւ նաեւ այդ համատեքստում առաջ է մղում իր շահերը, հատկապես իր մոտեցումները Ղարաբաղյան հարցի առնչությամբ։ Ու այս ֆոնին չափազանց ծիծաղելի է արդեն այսօրվա իշխանությունների մոտեցումները Ղարաբաղյան հարցի հետ կապված, եւ հատկապես վերջին զարգացումները, որոնց համաձայն, Ալիեւի հետ Փաշինյանի դիմաց բանակցելու նստելու են նաեւ այսպես ասած Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։
Конец переписки
Введите сообщение…