Արմեն Սարգսյանը վախեցավ հակադրվել Նիկոլ Փաշինյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր, ի թիվս այլ օրենքների ստորագրել է նաեւ ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։ Սա նշանակում է, որ նախագահ Սարգսյանը չուզեց հակադրվել, կամ վախեցավ հակադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կամ էլ որոշեց չխոչընդոտել այն գործընթացը, որը սկսվել է Հայաստանում գործող իշխանությունների նախաձեռնությամբ եւ իրեն զուտ անգլիական թագուհու պես պահելով, ձեռքերը լվացրեց ամեն ինչից։ Ամեն դեպքում հասարակությունն այս քայլն արդեն սկսել է դիտել որպես թուլության նշան, ոմանք էլ այն սկսել են համարել քաղաքական մահկանացուի կնքում։
