Առեւանգել եւ սպանել են մարդասիրական ՀԿ-ի չորս աշխատակցի

Նիգերիայում առեւանգել ու սպանել են ոչ-կառավարական կազմակերպության չորս աշխատակիցների, որոնք զբաղվել են մարդասիրական գործունեությամբ։ Նրանք եղել են Action against Hunger կազմակերպությունից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ իրականացվել է հարձակում հումանիտար շարասյան վրա՝ Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող Բորնո նահանգում։ Ամենայն հավանականությամբ հարձակումը իրականացրել են «Բոքո հարամ» խմբավորման գրոհայինները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )