Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 56 միլիոնը. РИА Новости

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 56 միլիոնը, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի անվան համալսարանի ներկայացրած տվյալներին:

Ըստ այդմ, աշխարհում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 56 051 621 դեպք, մահացել է 1 345 639 վարակակիր, ապաքինվել` շուրջ 35.9 միլիոն մարդ:

Աշխարհում վարակման և մահվան եպքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման ավելի քան 10 մլն դեմք, որից շուրջ 250 000-ը՝ մահվան ելքով:

Վարակակիրների թվով երկրորդ տեղում Հնդկաստանն  է՝ վարակման ավելի քան 8.6 մլն դեպքով, որից շուրջ 130 000-ը՝ մահվան ելքով: Երրորդը Բրազիլիան է, ապա` Ռուսաստանն ու Ֆրանսիան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )