Անկարան իրեն իրավունք կվերապահի շարունակել օպերացիան

Սիրիայում․ Թուրքայի ԱԳՆ
Անկարան իրավունք կվերապահի իրեն շարունակել «Խաղաղության ակունք» օպերացիան Սիրիայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Աքսոյը։ «Մենք իրավունք կվերապահենք մեզ շարունակել օպերացիան Սիրիայում, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չկատարեն այն պարտավորությունները, որոնք ստանձնել են ըստ ստորագրած հուշագրի։ Մենք չենք կարող հեռանալ Սիրիայից այնքան ժամանակ, քանի դեռ անվտանգության գոտին մաքրված չէ ահաբեկիչներից»,- ասել է Աքսոյը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )