Այսօր ամբողջ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր
Լիաննա Մանուկյանը իր ֆեսբուքյան էջում գրում է.
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Այս օրը, յուրատեսակ է, քանզի բոլոր պետական հաստատությունների ներկայացուցիչները, իրավապաշտպանները փորձում են ի մի բերել թե մարդու իրավունքները որքանով են պաշտպանված իրենց երկրում:
Հրաշալի է ասված, որ Ձեր իրավունքը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում է դիմացինինը:
Ցավոք սրտի այս տարի չեմ կարող շնորհավորել հայրենակիցներիս մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ինչպես դա արել եմ նախորդ տարիների ընթացքում, քանի որ այսօր մեր երկրում առավել քան երբեւէ ոտնահարված է մարդու իրավունքները։
Ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր երկրում մի օր իրավունքն ու օրենքը կլինեն հավասար և գերակա բոլոր մարդկանց համար անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից:
Ի վերջո, օրենքի առաջ բոլորս հավասար ենք և մարդկանց իրավունքների մասին պետք է հիշել ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, այլև ողջ տարին, իհարկե չմոռանալով նաև պարտականությունների մասին