Աղեղնավոր դեկտեմբերի 13-ի համար
Խոյ: Հարազատների հետ տարաձայնություններ կունենաք, սակայն վեճերը լուրջ բնույթ չեն կրի և հումորի միջոցով կհարթվեն: Սիրո խոստովանություն կլսեք, ինչին սակայն լուրջ չեք վերաբերվի: Հաճոյախոսությունների պակաս չեք զգա: Այդ ամենից ձեր գլուխը չեք կորցնի, ճիշտ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակում և սխալներ թույլ չեք տա: Այսօր մասնագիտական հմտությունները դրսևորելու հրաշալի հնարավորություն կունենաք:
Ցուլ: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, սակայն դժվար թե հարաբերությունները լուրջ զարգացում ստանան: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Ֆինանսական հարցերի շուրջ վեճեր: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Փորձեք չխախտել ավանդույթները և գործել ընդունված կարգերի համաձայն: Այսօր օրիգինալ երևալ և ուշադրություն գրավել չարժե: Իմիջի փոփոխությունները ցանկալի չեն:
Երկվորյակ: Հրաշալի օր է արտերկիր ուղևորության մեկնելու, օտար լեզուներ սովորելու համար: Առավել զգույշ եղեք նոր ծանոթների հետ, նրանց վստահելու հարցում մի շտապեք: Շատ ժամանակ կխլեն, առաջին հայացքից, անիմաստ թվացող խոսակցությունները, որոնք իրականում կարևոր ինֆորմացիայի աղբյուր կհանդիսանան, կօգնեն գտնել նոր համախոհներ՝ ձեր մտահաղացումներն իրականացնելու համար:Խեցգետին: Նպատակահարմար օր է կոնֆերանսների, սեմինարների, նմանատիպ այլ միջոցառումների մասնակցելու համար: Գործնական բնույթի, հեռանկարային ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք: Ձեր գործնական հմտություններն աննկատ չեն մնա: Ճիշտ վարքագիծ դրսևորելու դեպքում՝ հետաքրքիր առաջարկներ կստանաք այն մարդկանցից, ում հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:
Առյուծ: Նպատակահարմար օր է ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ամենաբարդ խնդիրներից անգամ հեշտությամբ գլուխ կհանեք: Ցանկացած մեկնաբանության տակ ենթատեքստ եք փնտրում: Զգուշացեք ձեզ շրջապատող կանանցից: Անգամ եթե վերջիններս լավ են տրամադրված, միևնույն է, կարող են լուրջ վնաս հասցնել ձեզ:
Կույս: Անձնական հարցերում ապավինեք ներքին ձայնին, այն այսօր չի հիասթափեցնի: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, միմյանց կհասկանաք և փոխզիջումների կգնաք: Նոր ծանոթությունները ցանկալի չեն, դրանք ձեզնից շատ ժամանակ կխլեն: Կհաջողվի լեզու գտնել նրանց հետ, ովքեր ձեզ այնքան էլ չեն համակրում:
Կշեռք: Հարմար օր է որևէ նոր բան սկասելու համար՝ լինի դա բիզնես ծրագիր, թե՝ սիրավեպ: Հետևեք ներքին ձայնին, այն կհուշի, թե ինքչպես է պետք գործել: Դրական միտումների ազդեցությունը կմեծանա, օրը հրաշալի կդասավորվի: Կատարած աշխատանքի դիմաց՝ արժանվույնս կպարգևատրվեք: Ստեղծագործական ներուժը բարձր է:
Կարիճ: Հրաշալի օր է ընկերական հանդիպումների, ժամադրություններ համար:Կվայելեք շատերի համակրանքը, սակայն որոշ ժամանակ կպահանջվի՝ այսօր սկսած հարաբերություններին լուրջ բնույթ հաղորդելու համար: Չնայած որոշ մանր խնդիրների՝ օրն ընդհանուր առմամբ լավ կդասավորվի:Ձեզ կհաջողվի համախոհներ ձեռք բերել, ազդեցիկ անձանց շնորհիվ մասնագիտական հաջողությունների հասնել:
Աղեղնավոր: Հարմար օր է նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնելու համար: Ավելի համարձակ եղեք,քննարկեք ձեր մտահաղացումները, ոչ ստանդարտ լուծումներ առաջարկեք: Այսօր որքան շատ ուշադրություն գրավեք, այնքան շատ կամրապնդեք ձեր դիրքերը:Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք ձեր բոլոր մտահաղացումներն իրագործեու հնարավորություն ստանալ:
Այծեղջյուր: Հարմար օր է բանակցությունների, նաև որոշ հարցեր քննարկելու համար, սակայն այսօր վերջնական որոշումներ կայացնել չարժե:Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Նշանի շատ ներկայացուցիչներ անսովոր խնդիրների առջև կկանգնեն: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Նրանք, ովքեր միայնակ են, կեսօրին կարող են նոր ծանոթություններ հաստատել:
Ջրհոս: Գործընկերների հետ հարաբերությունները կպարզաբանեք, փոխհամաձայնության կգաք: Հնարավոր է աշխատանքայնին սիրավեպ սկսեք: Օրվա երկրորդ կեսին ինքնազզգացողությունը կվատանա, մրսելու հավանականությունը մեծ է: Երկարատև ուղևորություններից ցանկալի է հրաժարվել, դրանք այսօր կհոգնեցնեն ու կձանձրացնեն ձեզ:
Ձկներ: Այսօր չափազանց զգայուն եք, հույզերը թույլ չեն տա ճիշտ բանավեճ վարել: Հարմար օր է ինքնուրույն աշխատելու համար:Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, մտերիմները կօգնեն լուծել դրանք: Հետևեք երթևեկության կանոններին, ավտոմեքենա վարելիս առավել զգույշ եղեք: Գործնական բանակցությունները խորհուրդ է տրվում հետաձգել: