Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են ՀՀ ՊՆ N զորամասի ջրատար մեքենայի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 8-ին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )