<<ԵՍ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՄ>>.ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆ

ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Միքայել Համբարձումյանը, ըստ այսօր հրապարակված մամուլի տեղեկությունների, պատրաստվում է բարձրաստիճան սպաների հավաք կազմակերպել։ Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների՝ Միքայել Համբարձումյանն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, ընդհանրապես իրավապահ համակարգի, ինչպես նաև պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաների (մասնավորաբար գնդապետների ու գեներալների) և նախկին պաշտոնյաների հետ:

Մենք կապվեցինք Համբարձումյանի հետ՝ հասկանալու, թե ճի՞շտ են, արդյոք, այս տեղեկությունները և ի՞նչ հավաքի մասին է խոսքը։

Սակայն Համբարձումյանն ասաց՝ չի տեսել, չի կարող մեկնաբանել։ Հարցին՝ ինքը սպաների հավա՞ք է կազմակերպում, ԱԱԾ նախկին տնօրենն ասաց․ «Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, եթե ունենամ, պաշտոնապես կհայտարարեմ, լա՞վ»։ Ապա ասաց, որ ինքը հիմա թաղման է, չի կարող խոսել, իսկ երբ ցանկանա խոսել, ինքը կապի դուրս կգա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )