yellowheart․-ը կիսվել է շաբաթ օրվան նվիրված իր առաջիկա երգից փոքրիկ հատվածով․ «Որոշեցի դրա մասին երգ գրել եւ նվիրել սիրած մարդուն»
yellowheart.-ն իր հետեւորդների հետ կիսվել է իր առաջիկա երգից փոքրիկ հատվածով։ Նա նշել է, որ երգն իր սիրելի՝ շաբաթ օրվա մասին է, որի թողարկումը, բնականաբար, կլինի որեւէ շաբաթ օր, բայց թե երբ, երգչուհին ինքն էլ դեռեւս վստահ չէ։
«Իմ համար շաբաթ օրը միշտ լավ օր ա եղել. որոշեցի դրա մասին երգ գրել գիշերվա 3-ին եւ նվիրել սիրած մարդուն։ Երգը դուրս կգա էս շաբաթ օրը (կամ մյուս, ով գիտի, ուֆ)»,-գրել է նա։
Երկրպագուները մեկնաբանությունների բաժնում արդեն անհամբերություն են հայտնել՝ նշելով, որ սպասում են նրա գեղեցիկ ստեղծագործությանը։