X սոցիալական ցանցը ներգրավել է գրեթե 1 միլիարդ դոլար

X սոցիալական ցանցը, որը պատկանում է միլիարդատեր Իլոն Մասկին, ներդրողներից ներգրավել է մոտ 1 միլիարդ դոլար՝ նոր բաժնետոմսերի վաճառքի միջոցով, գրել է «Bloomberg»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Դրա շրջանակում ընկերությունը գնահատվել է 32 միլիարդ դոլար։

Մասկը սոցցանցը գնել է 2022 թվականին՝ 44 միլիարդ դոլարով, գումարի զգալի մասը վճարելով փոխառու միջոցներով։

X-ը նախատեսում է հավաքագրված միջոցների մի մասն օգտագործել պարտքը մարելու համար։

Share This