WP. Մաքսատուրքերը հետաձգելու Թրամփի քայլը ապշեցրել է Սպիտակ տան պաշտոնյաներին

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները ցնցված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավելի քան 75 երկրների նկատմամբ մաքսատուրքերը հետաձգելու որոշումից։ Այդ մասին գրում է Washington Post-ը։

«Սպիտակ տան ներսում նույնիսկ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներն էին ապշած փոփոխությունից: Մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ Թրամփը «դադարի» մասին «Truth Social»-ում գրառում արեց, օգնականները վեր թռան՝ քննարկելու, թե ինչպես վարվել՝ Բեսենտի և Քերոլին Լևիտների հետ մամուլի ասուլիս արագ հրավիրելով»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասվում է հոդվածում:

Ապրիլի 2-ին Թրամփը գործադիր հրաման է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին։ Բազային դրույքաչափը սահմանվել է 10 %, ընդ որում երկրների մեծամասնության համար սահմանվել են ավելի բարձր դրույքաչափեր, որոնք ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակի բացատրությամբ, հաշվարկվել են տվյալ երկրի հետ Միացյալ Նահանգների առևտրային դեֆիցիտի հիման վրա՝ դեֆիցիտի փոխարեն այն հավասարակշռության բերելու համար:

Share This