Time ամսագիրը «Տարվա մարդ» է ճանաչել Բայդենին և Հարիսին

ԱՄՆ նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթանակած Ջո Բայդենը և փոխնախագահ Կամալա Հարիսն ամերիկյան հեղինակավոր Time ամսագրի կողմից ճանաչվել են «Տարվա մարդ»: Այս մասին հայտարարվել է հինգշաբթի օրը NBC-ի հատուկ հեռարձակման ժամանակ:

Ռոք երաժիշտ Բրյուս Սփրինգսթինը ներկայացրել է պատվավոր կոչում կրողներին, իսկ ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենթալը նշել է, որ առաջին անգամ է այդ կոչումը շնորհվում ԱՄՆ ընտրված փոխնախագահին:

Former vice-president and Democratic presidential nominee Joe Biden (L) and Senator from California and Democratic vice presidential nominee Kamala Harris greet supporters outside the Chase Center in Wilmington, Delaware, at the conclusion of the Democratic National Convention, held virtually amid the novel coronavirus pandemic, on August 20, 2020. (Photo by Olivier DOULIERY / AFP) (Photo by OLIVIER DOULIERY/AFP via Getty Images)

«Բայդենը և Հարիսը պատմական նշանակություն ունեն», – մանրամասնել է նա:                                             Ի պատասխան՝ Բայդենն ու Հարիսն իրենց երախտագիտությունն են հայտնել ամսագրի խմբագրակազմին, նշելով՝ նման գնահատանքի արժանանալը պատիվ է իրենց համար։

Նշենք, որ այս տարի կորոնավիրուսային համավարակի պատճառով կոչման շնորհումը տեղի է ունեցել հեռավար ձևաչափով: Դիմորդների ներկայացումը, հաղթողների մասին հայտարարությունը և նրանց ելույթները նախապես նկարահանվել են ու ներկայացվել տեսանյութերով։

Ըստ ամսագրի խմբագիրների՝ Բայդենը «ընտրվել է ԱՄՆ 46-րդ նախագահ՝ պատմական ու աննախադեպ ընտրություններում»: Ամսագիրը երկրի նախկին փոխնախագահին է վերագրում նոյեմբերի նախագահական ընտրություններում ԱՄՆ պատմության մեջ առավելագույն թվով ձայներ նվաճելը ՝ գերազանցելով պետության 44-րդ ղեկավար Բարաք Օբամայի ռեկորդը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )