TikTok սոցցանցի գնման գործարքը ձախողվել է․ Դոնալդ Թրամփ

Չինական TikTok սոցիալական ցանցի գնման գործարքը ձախողվել է ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման պատճառով, որից հետո Չինաստանի իշխանությունները վերանայել են պայմանագրի պայմանները։ Հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրել են ԶԼՄ-ները։

«Մենք գործարք ունեինք, ավելի ճիշտ՝ բավականին մոտ էինք դրան, բայց հետո Չինաստանը փոխեց պայմանները՝ մաքսատուրքերի պատճառով: Եթե ես նույնիսկ մի փոքր իջեցնեի մաքսատուրքերը, նրանք 15 րոպեում կհաստատեին այս գործարքը», – ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։

Share This