Telegram-ի աշխատանքում խափանումներ են արձանագրվել
Ռուսաստանի Դաշնության տարածքում խափանումներ են արձանագրվել Telegram-ի աշխատանքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են Downdetector-ի տվյալները։ Հարթակի տվյալով՝ վերջին 24 ժամվա ընթացքում սոցիալական ցանցի աշխատանքից դժգոհել է 1305 բաժանորդ։
Downdetector-ի տվյալի համաձայն՝ բաժանորդների 53 տոկոսը նշել է, որ խափանումներ կան հեռախոսի համար նախատեսված հավելվածում, 25 տոկոսը դժգոհել է ծանուցումների ստացման համակարգից, 12 տոկոսը նշել է, որ խափանումներ կան ընդհանուր աշխատանքում, իսկ 1 տոկոսը նշել է, որ այլ տեսակի խնդիրներ են արձանագրվել։
